Լոբբինգի ինստիտուտը քաղաքական համակարգի ինքնատիպ ինստիտուտներից է. այն տարբեր կազմակերպություններին, քաղաքական կուսակցություններին, արհմիություններին եւ այլ խմբերին հնարավորություն է ընձեռում ազդեցություն ունենալ տվյալ պետության կառավարության եւ օրենսդիր մարմնի որոշումների ընդունման վրա՝ ի շահ նույն այդ կազմակերպությունների ու խմբերի: Լոբբինգի հայրենիքն ընդունված է Ամերիկայի Միացյալ Նահանգները համարել, որտեղ 19-րդ դարում ձեւավորվել է քաղաքական ազդեցության այդ միջոցը:









