
Մեզ պետք են այսպիսի երիտասարդներ
Շատ ենք խոսում այն մասին, որ տեր չենք կանգնում մեր մշակույթին` երգերին, կոթողներին, պատմությանը եւ դրանից հաճույքով օգտվում են մեր հարեւանները: Մինչ շատերը քննադատում են ՀՀ Մշակույթի նախարարությանը կոնկրետ քայլեր չձեռնարկելու, ստրատեգիա չմշակելու մեջ՝ ԱՄՆ-ում բնակվող 25-ամյա Սիմոն Մաղաքյանը, առանց որեւէ մեկին քննադատելու, զբաղվում է Ջուղայի խաչքարերի PR-ով:
Նրա շնորհիվ աշխահի տարբեր ծայրերում Ջուղայի խնդրի մասին քաջատեղյակ բազմաթիվ մարդիկ են հայտնվել:
Ջուղայի բնաջնջման միջազգային ճանաչման գործունեություն` Սիմոն Մաղաքյան
Նախաձեռնել է աշխարհի խոշորագույն գիտական American Association for the Advancement of Science կազմակերպության` արբանյակային տվյալների վերլուծության միջոցով Ջուղայի բնաջնջման գիտական և անկողմնակալ ապացուցումը: http://shr.aaas.org/geotech/azerbaijan/azerbaijan.shtml
Հիմնադրել և ակտիվորեն ղեկավարում է անգլալեզու` Ջուղայի վիրտուալ թանգարան-հուշահամալիրը` հավաքագրելով և հրապարակելով ֆիլմային, գիտական, արբանյակային և այլ փաստագրություններ:djulfa.com
Կազմակերպել է Յունեսկոյին ուղղված անգլերեն խնդրագիր,ստորագրված 1,314 անձանց կողմից, պահանջելով ադրբեջանական մշակութային կոթողների` Համաշխարհային ժառանգության ցուցակին ավելացնելու դադարեցում, մինչև Բաքուն չընդունի Ջուղայի բնաջնջումը ևպատասխանատվության չենթարկի մեղավորներին: thepetitionsite.com/takeaction/235/907/968/ Յունեսկո-ն արձագանքել է հայտարարությամբ առ այն, որ այն պատրաստ է Ջուղա և Լեռնային-Ղարաբաղ գործուղել պատվիրականություն`Ադրբեջանի և Հայաստանի երկկողմանի համաձայնության դեպքում: http://www.djulfa.com/unesco-response-to-2010-dvmm-petition/
Հրատարակել է երեք մասից բաղկացած զեկույց-վերլուծություն մարդու իրավունքների Amnesty International USA կազմակերպության կայքում: blog.amnestyusa.org/tag/cultural-oppression-in-azerbaijan/
Տպագրվել է «Լռեցված սրբաքարեր Ադրբեջանում» զեկույց-վերլուծական հոդվածն աշխարհի հնագույն պատմական History Today ամսաթերթում, որն 2008 թվականին արտատպվել է Բրիտանիկա հանրագիտարանի կայքում:
Ընդգրկել է իր ստեղծած «Արաքսի նոր արտասուքը» վավերագրական ֆիլմը «Ջուղայի բնաջնջումը» վավերագրի` 2010 թ-ի վերահրատարակման մեջ: Վերջինս Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խումբը ներկայացրել է Յունեսկոյին:
Ներկայացրել է փաստաթղթեր մշակութապաշտպանության միջազգային Global Heritage Fund կազմակերպությանն, որն ընդգրկվել է ghn.globalheritagefund.org կայքում:
Տպագրել է «Սրբաքարերը ճչում են արդարություն Ադրբեջանում» հրապարակախոսականը միջազգային Huffington Post մեգաբլոգում:huffingtonpost.com/amnesty-international/sacred-stones-scream-for_b_796968.html. Տպագրվել է «Պատերազմը պատմության դեմ, ճամփա չէ խաղաղության» հոդվածը անգլալեզու Foreign Policy Journal պարբերականում: http://www.foreignpolicyjournal.com/2011/05/16/war-against-history-is-no-path-to-peace/
Դասախոսել է Տորնտոյում (Կանադա), ինչպես նաև Թեքսաս նահանգի Բեյլոր համալսարանում:
Շնորհվել է բակալավրի ուսումնական բարձրագույն summa cum laude կոչում Ջուղային նվիրված` «Ցեղասպանական վանդալիզմ. Նյութական ժառանգության դիտավորյալ ոչնչացում եւ միջազգային իրավունք» թեզի համար Կոլորադոյի պետական համալսարանում:
Comments:






