Վաղը Վարդավառի տոնն է. մի տոն, որը սիրված է գրեթե բոլորի կողմից (չհաշված դժգոհող պապիկ-տատիկներին և վարորդներին) :
Քանի որ այս տարի ոչ մի օրիգինալ նախագիծ դեռ չի իրականացվել, մենք որոշեցեինք անդրադառնալ 2010 թվականին տեղի ունեցած դեռևս ամենահետաքրքիր նախագծին: Այսպիսով Վարդավառ նախագիծը Արա Ասլանյանն և Արնոս Մարտիրոսյանն իրագործել էին դեռ 2009 թվականին, սակայն այն հնչեղ դարձավ 2010-ին, քանի որ ֆոտոնախագծում նկարահանվեցին 0 աստղ: Իսկ երեկ Արա Ասլանյանը իր ֆեյսբուքյան էջում մի գրառում կատարեց, որը համոզված ենք բոլորին կուրախացնի. « մի խոսքով ժողովուրդ ջան,եթե ուզում եք սենց ֆոտո, էկեք Կարապի լիճ, ընտեղ կլինի Hovoն ով կնկարի բոլոր ցանկացողներին այ սենց ֆոտո, ֆոտոները կդրվի օնլայն ու դուք կգտնեք ձերը ամենա կարեւորը: ընտեղ կլինի մի տուփ, որի մեջ պետք ա գցել դրամ միչև լուսանկարվելը, բայց դա ոչթե վճար ա այլ հանգանակում ձիերին http://www.facebook.com/groups/166623530065609/ այս կիրակի(15 Հուլիս "12) 13:00- ից 17:00-ն, Կարապի լիճ »
Իսկ հիմա դիտենք և վերհիշենք 2010 թվականին արված աստղային նկարները:






Comments:







