[fn32] Как выбрать мебель для ванной. Какую мебель для ванной выбрать сегодня. Лучшая мебель для ванной комнаты. Теплый пол водяной своими руками. Как сделать теплый пол своими руками. Монтаж тёплых полов своими руками. Натяжные потолки на кухне. Выбрать натяжные потолки на маленькой кухне. Многоуровневые натяжные потолки на кухне. Где можно продать ноутбук. Подскажите где быстро продать ноутбук. Где можно продать старый ноутбук. Как правильно качать пресс. Быстро качать пресс для похудения. Как качать нижний пресс живота. Как составить семантическое ядро. Качественный мануал по составлению семантического ядра. Анализ семантического ядра. Какой цвет обоев выбрать. Как правильно выбрать обои для стен. Как выбрать обои для кухни.

Emporium

Ուրբաթ, 24 Մայ 2013

Սեւակի ժառանգները դատի կտան Էմմիին

Վերջերս շրջանառության մեջ է դրվել Էմմիի և ֆրանսահայ երգիչ Եսայիի զուգերգի տեսահոլովակը, որը նկարահանվել է «Էրեբունի-Երևան» երգի հիման վրա:

Թեև երգիչները կատարում են Պարույր Սևակի բոլորիս հայտնի ու սիրված «Էրեբունի- Երևան» բանաստեղծության խոսքերի հիման վրա Էդգար Հովհաննիսյանի գրած հանրահայտ երգը, սակայն տեսահոլովակի ներքո երգի իրական հեղինակների մասին ընդհանրապես չի հիշատակվում: «Կարծես երգի ու երաժշտության հեղինակը հենց Էմմին ու Եսային են: Ծիծաղելի է: Նրանք ամբողջությամբ աղավաղել են երգը»,- «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեցին Պարույր Սևակի ընտանիքի անդամները:

Նրանց խոսքով՝ Էմմին կամ երգի հետ առնչություն ունեցող որևէ մեկը չի դիմել ոչ Սևակի, ոչ Էդգար Հովհաննիսյանի ժառանգներին՝ երգը կատարելու թույլտվություն ստանալու համար: «Հայ հեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության տնօրեն Սուսաննա Ներսիսյանի խոսքով՝ հեղինակային իրավունքը բաղկացած է երկու մասից՝ անձնական իրավունքներից և գույքային իրավունքներից: Ըստ նրա՝ այս պարագայում խախտվել է Պարույր Սևակի և Էդգար Հովհաննիսյանի և անձնական և գույքային իրավունքները:

«Անձնական իրավունքի խախտում է, քանի որ չի նշվում, թե ովքեր են երգի խոսքերի և երաժշտության հեղինակները: Գույքային իրավունքների խախտում է, քանի որ երգն օգտագործելիս նրանք պետք է ունենային Սևակի և Է. Հովհաննիսյանի ժառանգների թույլտվությունը»,- «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց Սուսաննա Ներսիսյանը:

Ըստ նրա՝ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գույքային իրավունքները գործում են անձի մահվանից հետո 70 տարվա ընթացքում: Որպեսզի տեսահոլովակի ներքո գրվի նաև Պարույր Սևակի և Է. Հովհաննիսյանի անունները, գրողի ժառանգները կարող են միջոցներ ձեռնարկել, դիմել դատարան և բարոյական վնասի փոխհատուցում պահանջել:

աղբյուրը`Փաստինֆո

Comments:

  • Emporium
  • Emporium

 

 



[fn32] Как выбрать мебель для ванной. Какую мебель для ванной выбрать сегодня. Лучшая мебель для ванной комнаты. Теплый пол водяной своими руками. Как сделать теплый пол своими руками. Монтаж тёплых полов своими руками. Натяжные потолки на кухне. Выбрать натяжные потолки на маленькой кухне. Многоуровневые натяжные потолки на кухне. Где можно продать ноутбук. Подскажите где быстро продать ноутбук. Где можно продать старый ноутбук. Как правильно качать пресс. Быстро качать пресс для похудения. Как качать нижний пресс живота. Как составить семантическое ядро. Качественный мануал по составлению семантического ядра. Анализ семантического ядра. Какой цвет обоев выбрать. Как правильно выбрать обои для стен. Как выбрать обои для кухни.

Մեջբերումներ անելիս հղումը emporium.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց emporium.am հղման արգելվում է:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: