Աշխարհի առաջատար ֆինանսական կենտրոններից մեկում՝ Հոնկոնգում, ելույթ է ունեցել նորահայտ երգչուհին:
Առաջին հայացքից նա ոչնչով սովորական երգչուհիներից չէր տարբերվում, սակայն փաստը մնում է փաստ, որ նա ամենաիսկական ռոբոտ է:
Այո′, սա Ալ Պաչինոյի հայտնի ֆիլմերից մեկի` Սիմոնայի պես ոչ իսկական երգչուհի է, որին, սակայն հանդիսատեսը սիրում է նույն խանդավառությամբ, որքան և իսկական աստղերին:
Մի քիչ Ռոբոտի մասին
Նրան ստեղծել են Ճապոնիայի Օսակի համալսարանում, պրոֆեսոր Հիրոշի Իշիգուռույի ղեկավարությամբ: Պրոֆեսորը ստեղծել էր անդրոիդներ, որոնց ինքնարժեքը 1,2 միլիոն դոլար էր եղել, իսկ երգչուհի Geminoid F-ի վրա ծախսվել է ընդամենը 110 հազար դոլար: Նա միանգամից սիրվել է հանդիսատեսի կողմից:
Ռոբոտ երգչուհին կարողանում է ժպտալ, կիտել ունքերը, բայց ավելի հաճախ նրան կարելի է տեսնել մտամոլոր հայացքով:
Նա կարողանում է շարժել շրթունքները, խոսել, երգել, նմանակել մարդկանց ձայները: Ունակ է մարդկային դեմքի 65 արտահայտություն փոխելու:
Գիտնականը վստահ է՝ կգա մի օր երբ մարդուն անհնար կլինի տարբերել ռոբոտից:
Comments:






