[fn32] Как выбрать мебель для ванной. Какую мебель для ванной выбрать сегодня. Лучшая мебель для ванной комнаты. Теплый пол водяной своими руками. Как сделать теплый пол своими руками. Монтаж тёплых полов своими руками. Натяжные потолки на кухне. Выбрать натяжные потолки на маленькой кухне. Многоуровневые натяжные потолки на кухне. Где можно продать ноутбук. Подскажите где быстро продать ноутбук. Где можно продать старый ноутбук. Как правильно качать пресс. Быстро качать пресс для похудения. Как качать нижний пресс живота. Как составить семантическое ядро. Качественный мануал по составлению семантического ядра. Анализ семантического ядра. Какой цвет обоев выбрать. Как правильно выбрать обои для стен. Как выбрать обои для кухни.

Emporium

Երկուշաբաթի, 20 Մայ 2013

Կալեյդոսկոպիկ Բեգբեդեր

Հակագովազդ

Այո, ես հաջողված բրենդ եմ (Frederik Beigbeder)

Գովազդը և էքստրավագանտ-սատիրիկ հումորն իրար խառնելու դեպքում ստացվում է Ֆրեդերիկ Բեգբեդեր` ներկայիս ամենահայտնի ֆրանսիացի գրողներից մեկը: Շատերի համար նրա գործերն ու կերպարը չափազանց քննադատական են և հասնում են գռեհկության աբսուրդային աստիճանների, իսկ շատերի համար նա գովազդային ինդուստրիայից ծնունդ առած ժամանակակից մարդու հիանալի կերպար է:

Մի կողմ դնելով նրա գովազդային ու գրական գործունեությունը՝ կարելի է փորձել բազմաթիվ հարցազրույցների վրա հիմնվելով հասկանալ Բեգբեդերի կերպարը՝ որպես սոցիալապես ներգրավված ու պատասխանատու քաղաքացի և ժամանակակից գրական բրենդ, ով ստեղծել է «ստեղծագործական աշխատակցի» պերսոնաժը, որը շատերի համար դարձել է էտալոն:

«Ես չեմ սիրում այս աշխարհը, հաստատ չեմ սիրում: Հասարակությունը, որտեղ ես ապրում եմ, նողկանք է առաջացնում, գովազդը զզվեցնում է ինձ» (Michel Houellebecq)

Բեգբեդերն իր բազմաթիվ գործերում ցույց է տալիս մի վերաբերմունք ու տրամադրվածություն աշխարհի հանդեպ, որը շատ է հիշեցնում մեկ այլ ֆրանսիացի գրող Միշել Ուելբեքին: Երբեմն Բեգբեդերի քննադատական մոտեցումը, հատկապես գովազդի և մեդիայի նկատամբ այնքան է ծայրահեղանում, որ դառնում է հրոհրող ու դեպրեսսիայի բրդող: Մյուս կողմից, Բեգբեդերի նողկանքն ու զզվանքը գովազդների, մեդիայի նկատմամբ շատ վառ ընդգծված գովազդային մտածողությամբ են փաթեթավորված, ինչը նրան ավելի դարձնում է «ներսի թշնամի»: Նրա` համակարգի դեմ պայքարող կերպարը նույնպես լավ սնվում է ոչ միայն մեդիայի կողմից տպավորված ինֆորմացիայի միջոցով, այլ նաև տարածվում ու «տեղ գտնում» մարդկանց ուղեղներում՝ հենց նույն զանգվաշային լրատվամիջոցների շնորհիվ: Այս կերպարն ավելի լավ ընդգծեց հատկապես նրա Young and Rubicam գովազդային գործակալությունը լքելու փաստը:

«Կարծում եմ ես հաջողված բրենդ եմ... որոշ չափով դրան նպաստել է այն, որ «99 ֆրանկ»-ից հետո ես կորցրեցի աշխատանքս: Մարդկանց դուր է գալիս իմ աշխատանքների ինքնակենսագրական բնույթը…»(Ֆ. Բ.):

Այս տեսանկյունից ստացվում է, որ Բեգբեդերը, հիանալի տիրապետելով տարբեր վիզուալ-հոգեբանական կլիշեներ, կարողացավ ստեղծել հարմարավետ կերպար, ում աշխատանքները տատանվում են «Աստծո և հետույքային մտածողության» (այսպես է նրան նկարագտել Միշել Ուելբեքը) միջև: Որքան հնարավոր է շատ բարդ բառերի կիրառում, որքան հնարավոր է շատ սկանդալ ու նեգատիվ երանգներով քննադատություն, գովազդային տեքստերի դիպուկ հարված թիրախին: Սրանք Ֆրեդերիկի գործիքներն են, որոնց նպատակը բարդ է համարել միայն կոմերցիոն: Նրա տված բազմաթիվ հարցազրույցներից երբեմն «երևում» է նրա ցինիզմի շղարշով պատված կերպարի մեկ այլ կողմ, որը մտահոգված է մարդկանց անտարբերությունից ու տարօրինակ հիմքեր ունեցող արժեքային համակարգից:

«…Եթե առաջ մարդիկ աղոթում էին Աստծոն, ապա հիմա իրենք են ուզում դառնալ Աստված: Սա ներկայիս reality show-ի հանդեպ թուլության արդյունքն է: Բոլորը ցանկանում են «մտնել» փոքրիկ հեռուստատեսային տուփիկի մեջ: Ոչ ոք չի ուզում մնալ սովորական մարդ, բոլորը ձգտում են դառնալ մեդիաաստղեր: Այս ցանկությունն ավելի ու ավելի են ամրապնդում գովազդային աշխարհի ներկայացուցիչները: Հենց նրանք են սպառողներին ցույց տալիս հերթական գովազդային հոլովակ աստղի մասնակցությամբ, օրինակ՝ Կլաուդիա Շիֆեր, և քեզ ներշնչում, որ տվյալ ապրանքը գնելու դեպքում ինչ-որ բանով կհավասարվես նրան, սակայն իրականում այդպես չէ…»(Ֆ. Բ.):

Նրա սուր քննադատությունն՝ ուղղված հատկապես գովազդային մշակույթին ու մեդիային, պայմանավորված է ոչ այնքան իրական զզվանքով դրա հանդեպ, որքան դրա սոցիալապես ներգրավված լինելու պահանջով: Այս ոլորտն ամենաշատն է առնչվում մարդկային հույզերի, նրանց ցանկությունների ստեղծման հետ, հասարակական կարծիքի ձևավորման` սա է միակ բանը, որ Բերգբեդերն ուզում է հիշեցնել ոլորտի բոլոր աշխատակիցներին, և նրանց մոտ առաջացնել պատասխանատվության զգացում:

«Ես քննադատում եմ այն համակարգը, բայց մահու չափ սիրում եմ այն հենց դրա համար:» (Ֆ. Բ.)

էլլա Կալենց

Comments:

  • Emporium
  • Emporium

 

 



[fn32] Как выбрать мебель для ванной. Какую мебель для ванной выбрать сегодня. Лучшая мебель для ванной комнаты. Теплый пол водяной своими руками. Как сделать теплый пол своими руками. Монтаж тёплых полов своими руками. Натяжные потолки на кухне. Выбрать натяжные потолки на маленькой кухне. Многоуровневые натяжные потолки на кухне. Где можно продать ноутбук. Подскажите где быстро продать ноутбук. Где можно продать старый ноутбук. Как правильно качать пресс. Быстро качать пресс для похудения. Как качать нижний пресс живота. Как составить семантическое ядро. Качественный мануал по составлению семантического ядра. Анализ семантического ядра. Какой цвет обоев выбрать. Как правильно выбрать обои для стен. Как выбрать обои для кухни.

Մեջբերումներ անելիս հղումը emporium.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց emporium.am հղման արգելվում է:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: