Սեպտեմբերի 10-ին Մարզահամերգային համալիրում կկայանա «Դորիանս» ռոք խմբի եւ աշխարհահռչակ երաժիշտներ Դերեք Շերինյանի եւ Գլեն Հյուզի համերգը:
Մարզահամերգային համալիրում «Դորիանս» ռոք խմբի եւ աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ Dream Theater, Planet X խմբերի ստեղնահար Դերեք Շերինյանի համագործակցությունը սկսվել է «Դորիանսի»` Մոսկվայում ունեցած համերգների ժամանակ: Սեպտեմբերի կայանալիք համերգին լինելու է նաեւ հատուկ հյուր` Deep purple խմբի վոկալիստ Գլեն Հյուզը:
«Դորիանս» խմբի պրոդյուսեր Վահագն Գեւորգյանն ասել է. «Մարզահամերգային համալիրը հագեցած է լուջ եւ բավականին լավ տեխնիկայով, խնդիրը միայն այդ տեխնիկան ճիշտ օգտագործելն է: Տեխնիկան ունենալը դեռ չի նշանակում, որ դու ունես լավ ձայն. քեզ դրա համար պետք է լավ հնչյունային օպերատոր, ով այդ տեխնիկայից կստանա լավ ձայն»: Խմբի պրոդյուսերը նշեց, որ ունենալու են լավ հնչյունային ռեժիսոր:Իսկ տոմսերը մատչելի են լինելու, քանի որ կազմակերպիչների նպատակն է լեփ լեցուն դահլիճ ունենալ: Տոմսարկղերում տոմսերը վաճառքում կլինեն շուտով եւ կարժենան 5-10 հազար դրամ:
Comments:







