Այլևս արդիական չէ «Ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու» ասացվածքը...
Պատճառը` վիրտուալ աշխարհ, սոց կայքեր, որտեղ “ընկերներիդ” նույնիսկ կարող ես չճանաչել: Համացանցն իր անսահմանափակ հնարավորություններով, վիրտուալ աշխարհում ազատ շփման գայթակղիչ հնարավորությունով հատկապես գրավել է ամբողջ մարդկությանը:
Արդյոք զգացել եք, որ խոսելիս շատերը օգտագործում են սոց կայքերում գործող տերմինները` "էս նկարդ լավն ա, LIKE կանեմ, մի հատ էլ շուտ COMMENT թողնեմ էդ ստատուսիդ, կամ` աաաաա, էս ինչ լավն ա, էս հաստատ գնաց ստատուս", կամ էլ մի տեղ մտնելուն պես ( իմ օրիանկից ելնելով էլ կարող եմ ասել) CHECK IN լինեմ, որ իմանան որտեղ եմ, միանան ինձ: Այս օրինակները կիրառելի են սոց կայքերում, սակայն LIKE-ը դարձել է խոսակցական լեզվի կարևոր մի մաս, որն օգտագործվում է ամեն ինչի վերաբերյալ: Պատկերացնենք այդ դեպքում, թե ինչ կարող է լինել օրինակ 10 տարուց… Հմ…
Ամերիկյան digital Deeplocal գործակալությունՆ առաջ է նայում և արդեն իսկ իր հոլովակում ցույց տալիս մեզ ապագան, գուցե և մի քիչ ճոխացրած: Նրանք մեզ են առաջարկում LikeBelt գոտի, որի օգնությամբ ընդամենը մեկ շարժումով արդեն իրական կյանքում կարող ես վիրտուալ աշխարհի կանոններով ապրես:
Դիտենք հոլովակը, մտածենք ապագայի մասին, որը գնալով «թվայնանում է»:
LIKE-եք այս հոդվածը` Արմիշ Քեշիշյան
Comments:






