Ikea-n արդեն առաջին անգամ չէ, որ նման յուրահատուկ գովազդային արշավ է կազմակերպել: Այս անգամ Փարիզի բնակիչները կարող են քաղաքի մետրոյի կանգառներից մեկում հետևել, թե ինչպես են Ikea ընկերության կողմից պատրաստված բնակարանում իրենց օրերն անցկացնում 5 ֆրանսիացի:
Բնակարանը ամբողջովին կահավորված է բնականաբար Ikea ընկերություն կահույքով:Երիտասարդները ապրում են ապակուց բնակարանում իրենց հասարակ կայնքով` գնում են աշխատանքի, կազմակերպում են երեկույթներ, ճաշում են…
Օրինակ հունվարի 13 Auber կանգառում “բնակիչները” երեկույթ են կազմակերպելու իրենց Facebook-ի երկրպագուների համար: Մեզանից հետաքրասերներն էլ չեն մնա անկյունում` մենք կարող ենք հետևել երիտասարդների կյանքի ընթացքին ընկերության YouTube էջում:
Արմիշ Քեշիշյան
Comments:






