Արդեն համոզվել ենք, որ վերջին շրջանում փաթեթավորման դիզայնը ավելի և ավելի է զարգանում: Բազմաթիվ ստեղծագործական մտքեր են մեզ առաջարկում աշխարհի հեղինակավոր դիզայներները:
Այսօր Ձեզ ենք ներկայացնելու կորեական Mate թեյի նոր փաթեթավորումը: Այս ոլորտում էլ ավելի դժվար է առանձնանալ, քանի որ թեյի և սուրճի փաթեթավորումները միշտ էլ ապշեցրել են յուրահատկությամբ: Mate թեյը նույնպես հետաքրքիր է այս տեսանկյունից: Ինչպես հայտնի է, թեյը նպաստում է նիհարելուն, դիզայներները հենց այդպես էլ այն ներկայցրել են իրենց սպառողին` թեյը խմելիս տուփը «նիհարում» է:
Արմենուհի Քեշիշյան
Comments:






