Chevrolet-ն կամ փաղաքշական դիմելու դեպքում` Chevy-ն, դարձավ 100 տարեկան: Այս իրադարձությունը նշելու համար Chevrolet-ի գովազդային գործակալությունը, Goodby, Silverstein & Partners (GSP)-ը նկարահանեցին գովազդային հոլովակ, որը լի է դրական էմոցիաներով:
GSP գործակալության նախագահ Ջեֆ Գուդբիի խոսքերով սա կատրյալ գովազդ է այս բրենդի համար, քանի որ այն բոլոր մակնիշի մեքենաներից «ամենահավերժականն» է: Այս մակնիշի մեքենան հատկապես կարևոր է ամերիկյան մշակույթում, քանի որ հենց այնտեղ էլ փոփ մշակույթի շնորհիվ ուղղակի մակնիշից վերածվել է «ճանապարհի ընկերոջ», որին փաղաքշական դիմում են Chevy:
Comments:







